«Փյունիկ»-ը հաղթել է ուզբեկական թիմին
Ստուգողական խաղում «Փյունիկ»-ը 3:1 հաշվով հաղթանակ է տոնել ուզբեկական «Ալմալիկ»-ի նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից, թեև թիմն առջևում է եղել 3:0 հաշվով, այդուհանդերձ, մրցակցին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը՝ դիպուկ իրացնելով 11- մետրանոցը:
Տղաներից մեկական գոլի հեղինակ են դարձել Վիուլեն Այվազյանը, Վասպուրակ Մինասյանը և Վարդան Բակալյանը:
Փետրվարի 10-ին «Փյունիկ»-ը մեկնել է Անթալիա՝ անցկացնելու երկրորդ ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում նախատեսված է անցկացնել երեք ստուգողական հանդիպում:
http://armenpress.am/