ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Բեյրութի «Համազգային» հայ կրթական եվ մշակութային միության «Մելանքթոն եվ Հայկ Արսլանյան ճեմարանի» Տիգրան Ճինպաշեանին

ԲԵՅՐՈՒԹԻ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ՀԱՅ
ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ
«ՄԵԼԱՆՔԹՈՆ ԵՎ ՀԱՅԿ ԱՐՍԼԱՆՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ»
ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆԻՆ,
ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրով շնորհավորում ենք ձեզ «Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի»՝ նոր մասնաշենք փոխադրման 25-ամյակի առթիվ:
Հիմնադրվելով դեռևս 1930 թվականին՝ որպես Հայ ճեմարան, և անցնելով երկար ճանապարհ՝ այսօր էլ կրթօջախը՝ պատվարժան տնօրեն Տիգրան Ճինպաշեանի գլխավորությամբ, շարունակում է իր հիմնադիրների նվիրական առաքելությունը՝ մեծ դերակատարում ունենալով օտար հողի վրա հային հայ պահելու, ազգային ոգով սնուցելու և հայեցի դաստիարակելու աստվածահաճո գործում:
Ուրախալի է այն փաստը, որ Մայր Հայրենիքից հեռու գտնվող լիբանանահայ մեր հայրենակիցները կարևորում են հայեցի կրթության և դաստիարակության նշանակությունը և ուսում առնելու նպատակով իրենց զավակներին ուղարկում են հայկական կրթօջախ՝ նպաստելով ազգային ինքնության, Հայ տեսակի, մայրենի լեզվի, հայկական մշակութային ու պատմական արժեքների պահպանմանը:
Միաժամանակ ցանկանում ենք արժանին մատուցել ճեմարանի բոլոր մանկավարժներին, ովքեր իրենց կյանքն անմոռաց նվիրել են նորահաս սերնդին կրթելու, հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու ազգային արժեքներին հաղորդակից դարձնելու, գիտակից, ազնիվ ու հայրենասեր մարդ, նվիրյալ հայորդի դաստիարակելու սուրբ գործին:
Մեկ անգամ ևս մեր ջերմագին շնորհավորանքներն ենք ուղղում ձեզ՝ մաղթելով ուժ և կորով՝ համաշխարհայնացման արդի պայմաններում Ձեր ազգանպաստ ու հայրենանվեր առաքելությունը շարունակելու և նոր նվաճումներ ու հաղթանակներ գրանցելու՝ հանուն հայ ժողովրդի և Հայրենիքի հարատևության:
Հարգանքով և սիրով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ