Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/Dink-new-prosecutor2.jpg)
Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության եւ «Էրգենեկոն»-ի գործերով դատախազ Մուամեր Աքքաշի փոխարեն նոր դատախազ է նշանակվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ թուրքական իշխանությունների կողմից «Մեծ կաշառք» գործողությունն իրականացնելու համար աշխատանքից հեռացված Մուամեր Աքքաշի պարտականությունները փոխանցվել է Մուրադ Ինամին։ Մուամեր Աքքաշն իրականացնում էր Հրանտ Դինքի սպանության եւ «Էգենեկոն»-ի գործով հետաքննությունները, որոնք այսուհետ կհետաքննի Մուրադ Ինամին։
Նշենք, որ Մուամեր Աքքաշն իրեն աշխատանքից հեռացնելուց հետո հայտարարել էր, թե Դինքի սպանության գործով հասել էին կարեւոր կետի, երբ պետք է սկսեին ձերբակալել պետական պաշտոնյաների։ Նա պնդել էր, թե արդեն հարցաքննության էր կանչել ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Սաբրի Ուզունին: