Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:
«Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի և բեմադրիչի Ձեր առանձնահատուկ և բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսևորվել է թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին: Ձեր ղեկավարած Երևանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ և նրբաճաշակ քաղաքացի ձևավորող կարևոր մշակութային օջախ է:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: