Հայը կարող է դառնալ Փարիզի 9-րդ շրջանի փոխքաղաքապետ

Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետի թեկնածու Դելֆին Բյուրկլին իր հիմնական նախընտրական շտաբն է բացել Ռյու դե Դուեում իր նախընտրական ցուցակի մյուս ներկայացուցիչների ուղեկցությամբ, որոնց թվում Ալեքսիս Գովջյանը 4-րդ տեղն է զբաղեցնում: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն: Եթե թեկնածուն ընտրվի շրջանի քաղաքապետի պաշտոնում, ապա Ալեքսիս Գովջյանը կարող է զբաղեցնել փոխքաղաքապետի պաշտոնը:
Դելֆին Բյուրքլիի մանկությունն անցել է Փարիզի 9-րդ շրջանում, որտեղ իր ծնողները առեւտրով էին զբաղվում: Նա լավ ծանոթ է հայ համայնքի հետ, ում հետ հանդիպել է նաեւ հունվարի 20-ին: Թեկնածուն խոսում է «հայ ոգու» մասին, որին «շրջանի բնակիչներն արդեն սովորել են»: Քանի որ Բյուրքլին մեծացել է Մոնտոլոն թաղամասում, որը հայ փախստականների բաստիոնն էր 20-րդ դարի սկզբից: «Ես հպարտ եմ, որ իմ քաղաքական կարիերայի տվյալ պահին Ալեքսիս Գովջյանը կարող է միանալ Աջերի եւ կենտրոնամետների միության ցուցակին, որը ես գլխավորում եմ»,- ասել է նա: