Տեղի ունեցավ «Գործուն հայ կանայք. համայնքների կառուցում ամբողջ աշխարհում» խորագրով համաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման առաջին նիստը

Փետրվարի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ կանանց միջազգային միավորման հանձնաժողովի նախագահներին՝ «Գործուն հայ կանայք. համայնքների կառուցում ամբողջ աշխարհում» խորագրով համատեղ իրականացվող համաժողովի նախապատ­րաս­­տական աշխատանքները քննարկելու նպատակով:

Հստակեցվեց համաժողովի անցկացման ժամկետը, կազմվեց օրակարգի նախագիծը, կազմակերպական հետագա աշխատանքներն իրականացնելու նպատակով տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

1 2

Scroll Up