Դեսպան Սահակյանը մասնակցեց Ղազախստանի նախագահի ընդունելությանը
Փետրվարի 5-ին Աստանայում` «Ակօրդա» նախագահական պալատում, Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը մասնակցեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավանդական տարեկան հանդիպում-ընդունելությանը:
Ղազախստանի Նախագահի հետ կայացած կարճատև զրույցի ընթացքում դեսպան Սահակյանը նախագահ Նազարբաևին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները և բարեմաղթանքները: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: