12 վարչական շրջաններում բացվել է մինի գյուղմթերքների շուկա. քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարի առեւտրի ոլորտում կարեւորել է երկու բան` բացօթյա առեւտուր անողներն ու գիշերը աշխատող օբյեկտները, որոնք բազմաբնակելի շենքերի տարածքում են: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

«Թյուր կարծիք էր ձեւավորվել, թե մենք աշխատատեղեր ենք վերացնում, բայց մենք 12 վարչական շրջաններում տեղավորեցինք մինի գյուղմթերքների շուկա, որտեղ աշխատում են փողոցում աշխատող մարդիկ»,- ասաց տեղակալը:

Դավիթ Օհանյանի խոսքով` քաղաքապետարանը տեղափոխում է բազմաբնակարան շենքերի տակ աշխատող օբյեկտները. «Մենք համագործակցում ենք ոստիկանության հետ եւ թույլ չենք տալիս կարգազանցներին աշխատել»:

Քաղաքապետարանը 2013թ. կազմել է 1232 արձանագրություն այն օբյեկտների, որոնք ժամկետ անց սնունդ են վաճառել:

NEWS.am

Scroll Up