Ռուսաստանում անշարժ գույքի շուկայում լավագույն գործարարներից 2-ը հայ են. Forbes

Forbes.ru-ը կազմել է Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում 2013 թ.-ի ամենահաջողակ գործարարների ցուցակը:

Գնահատման ժամանակ հաշվի չեն առնվել այլ ոլորտներից գործարարների ստացած եկամուտները:

Վարկանիշը հիմնված է Colliers International, Russian Research Group, Knight Frank, Cushman & Wakefield, Jones Lang LaSalle, CBRE, Arendator, Rent.ru, СПАРК և Մոսկվայի կառավարության ու շրջանային իշխանությունների տվյալների վրա:

Վարկանիշի 2-րդ հորիզոնականում է Սամվել Կարապետյանն` իր «Տաշիր գրուպով»: Ռուսական Forbes-ի ընդհանուր վարկանիշով նա 29-րդն է` 3,8 մլրդ դոլար ընդհանուր կարողություն:

Վարձակալությամբ տրված տարածքներից ստացած եկամուտը կազմում է 960 մլն դոլար:

Խոշորագույն կառույցներն են «Р�?О» առևտրի կենտոնը (105 000 քառ. մ.), «Газойл Плаза» բիզնես-կենտրոնը (30 000 քառ. մ.), Novotel Moscow City հյուրանոցը (360 համարներ):

Նրա բիզնեսը ներկա է Ռուսաստանի հետևյալ քաղաքներում. Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կալուրգա, Յարոսլավլ, Տուլա, Բելգորոդ, Իվանովո, Վելոգդա, Դոնի Ռոստով, Սարանսկ, Նիժնի Նովգորոդ, Օրյոլ, Կոստրոմա, Սոչի:

«Տաշիր գրուպի» մեջ մտնում են 200 ավելի կազմակերպություն:

30-րդ հորիզոնականում է ևս մեկ հայ` Դանիել Խաչատուրովը իր «Լեգիոն դեվելոպմենտով»:

Խաչատուրովը ռուսական Forbes-ում զբաղեցնում է 43-րդ հորիզոնական: Նրա կարողությունը կազմում է 2.4 մլրդ դոլար:

Վարձույթից ստացած եկամուտը կազմում է 70 մլն դոլար:

Խոշորագույն կառույցներն են Легион III» (77 500 քառ. մ.), «Легион I» (36 003 քառ. մ.): Բիզնեսը գտնվում է միայն Մոսկվայում:

Խաչատուրովը հանդիսանում է նաև «Росгосстрах»-ի համասեփականատեր:

HayNews.am

Scroll Up