Ռեյչլ Կապրիելյանը նշանակվել է Մասաչուսեթսի աշխատանքի և աշխատուժի զարգացման գծով քարտուղար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/CE06D16C-EB8A-44D9-A896-C18E9AF97F12_w640_r1_s_cx0_cy20_cw0.jpg)
Ինչպես տեղեկացնում է amerikayidzayn.com ինտերնետային կայքը, Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Ռեյչլ Կապրիելյանը նշանակվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի աշխատանքի և աշխատուժի զարգացման գծով քարտուղարի պաշտոնում: Դեռևս 2008 թվականին Ռեյչլ Կապրիելյանը Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկի հանձնարարականով նշանակվել էր որպես տրանսպորտային միջոցների գրանցման գրասենյակի ղեկավար: Ինչպես նշվում է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ, Ռ. Կապրիելյանը իր կարիերայի ողջ ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: