Սերգեյ Մովսիսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում Ջիբրալթարի մրցաշարում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է հրաշալի ելույթ ունենալ Ջիբրալթարի մրցաշարում:
Մովսիսյանը երրորդ տուրում հաղթեց գրոսմայստեր Ստեֆան Գորդոնին: Սա հայազգի շախմատիստի երրրորդ անընդմեջ հաղթանակն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրազիլահայեր Արմեն Բրուտյանը երրորդ տուրում հաղթեց Թոմաս Նլանդին, իսկ Գրիգոր Սևակ Մխիթարյանը` Մարտին Նիլսենին:
Ջիբլարթարի միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 28- ին: Մրցաշարն անցկացվում է 2003 թվականից:
http://armenpress.am/