Հենրիխ Մխիթարյանը տոնում է ծննդյան 25-ամյակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տոնում է ծննդյան 25-րդ տարեդարձը:
«Ժամանակն իսկապես թռչում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար` գրել է Մխիթարյանը Facebook-ի իր էջում:
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականին Երևանում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012): Չորս անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012 և 2013 թթ.)։
http://armenpress.am/