Արա Գյուլերի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին

«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերին տեղափոխել են Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոց:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Արա Գյուլերին երիկամային անբավարարության պատճառով շտապ տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը շատ ծանր է եղել, ուստի Գյուլերին բուժման են վերցրել վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։
Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ: