Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթողները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/shaxmat-300x198.jpg)
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցարը: 9 հնարավորից վաստակելով 6 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ Վլադիսլավ Արտեմիևը: Երկրորդ տեղում չինացի Վենգ Յանգն է, իսկ եռյակը եզրափակում է Հայաստանի ներկայացուցիչ Հովիկ Հայրապետյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 18 տարեկանների տղաների պայքարում առաջին տեղում Հայկ Մարտիրոսյանն է, իսկ 14 տարեկանների մեջ` Դավիթ Միրզոյանը:
Նախկին վարչապետի անվան հուշամրցաշարի ավելի փոքր տարիքային` 12 տարեկանների խմբում լավագույններն էին Մարիամ Մկրտչյանը, Կարեն Սահակյանը, 10 տարեկանների խմբում` Արման Գրիգորյանը:
Հուշամարցաշարը մեկնարկել էր հունվարի 8-ին: