Դեսպան Մինասյանը մասնակցեց Վատիկանում հավատարմագրված դիվանագետների ընդունելությանը

Հունվարի 13-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ  Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:  

Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ  ողջույններն է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը՝ հայ ժողովրդին:

Scroll Up