Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիա կատարած այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ակադեմիայի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ հետևել է ակադեմիայում հունվարի 8-15-ն անցկացվող ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարի ընթացքին:
Շվեյցարական մրցակարգով անցկացվող արդեն ավանդական դարձած հուշամրցաշարին մասնակցում են 8-18 տարեկան շուրջ 650 պատանի շախմատիստներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և հետևել է մրցաշարի ընթացքին ու հաջողություններ մաղթել մասնակիցներին:
Մրցաշարի բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով և իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
և հասարակայնության հետ կապերի վարչություն