Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ամանորյա շնորհավորանքը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ

ՏԻԿԻՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Ազնվափայլ տիկին Հակոբյան,

Վիրահայոց թեմի հոգևոր դասի, պաշտոնեության և հավատացյալների անունից սրտի անհուն ուրախությամբ շնորհավորում ենք Ձեզ և Նախարարության աշխատակազմին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շնորհաբեր տոների առիթով:

Հոգևոր ուրախությամբ աղոթում ենք՝ Հայաստան երկրի, Հայոց Եկեղեցու, աշխարհասփյուռ հայության միասնության, լուսավոր ներկայի և հաղթական ապագայի համար:

Թող Ամենազոր Աստծու Սուրբ Ծնունդը բերի հոգևոր խաղաղություն և ուրախություն Հայաստան երկրին, անսասան պահի հայոց անդորրը և իրականություն դարձնի Սփյուռքի նախարարության բարի ծրագրերն ու տեսիլքները:

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ,

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:

  Աթողքով և օրհնությամբ՝

 Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու

Վիրահայոց թեմի առաջնորդ

Scroll Up