Բելգիայի «Պրոգրես» միության նախագահ պարոն Լևոն Մուրադյանին

ԲԵԼԳԻԱՅԻ «ՊՐՈԳՐԵՍ » ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Մուրադյան,
Օրեր առաջ դիտեցինք ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Բելգիա գործուղված «Հայկազունք» խմբի համերգի տեսաձայնագրությունը, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցներից և աղբյուրներից տեղեկացանք համերգի կայացման մասին, և անչափ զգացված ենք, որ նման սեղմ ժամկետում կարողացաք այդպիսի մակարդակով կազմակերպել համերգը և միաժամանակ ապահովել համայնքի ներկայացուցիչների նման մեծաքանակ մասնակցություն:
Ընդունեք մեր շնորհակալությունները մեր այս նախաձեռնությանն աջակցելու համար:
Վստահ ենք, որ Ձեր ղեկավարած կազմակերպության հետ մեր համագործակցությունը, ի շարունակական բնույթ կկրի և ապագայում էլ ավելի կընդլայնվի՝ ի նպաստ բելգիահայ համայնքի և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման:
Հարգանքով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ