Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ԱՄՆ Հայ իրավաբանների միության դերն Արցախում
Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 31-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայկական իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահ Գարո Ղազարյանին:
Ա.Բեգլարյանը գոհունակություն է հայտնել Միության հետ զարգացող համագործակցության առթիվ և ընդգծել, որ իր վերջին այցը Կալիֆորնիա նոր փուլ է բացել այդ կարևոր հարաբերություններում: Նա բարձր է գնահատել կազմակերպության դրական դերը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի ու արցախցիների մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում:
Գ.Ղազարյանը նշել է, որ ԱՄՆ Հայ իրավաբանների միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը նպաստելն է: Նա հավաստիացրել է, որ Միությունը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ:
Նրանք քննարկել են մեկ ամիս առաջ Կալիֆորնիայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր՝ պայմանավորվելով շարունակել համապարփակ խորհրդակցությունները:


Արևմտահայերեն
Русский
English








