Notice: get_currentuserinfo is
deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in
/home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line
3839
Միացյալ Նահանգներում բնակվող անկախ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ դարձել է Los Angeles Area Emmy Awards մրցանակի դափնեկիր:
Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, ամերիկահայ լրագրողը մրցանակը ստացել է Holocaust Soliloquy («Մենախոսություն Հոլոքոստի մասին») վավերագրական ֆիլմի համար, որը 2018 թվականի մայիսին ցուցադրվել է ամերիկյան PBS հեռուստաալիքով:
«Պապս Հայոց ցեղասպանությունից փրկվածներից է եղել, և ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ողջ կյանքի ընթացքում պատմություններ եմ լսել, թե ինչ զարհուրելի ճանապարհների միջով է նա անցել: Եվ ես այս մասին պատմելով՝ ցանկացա ներկայացնել այն ամենն, ինչն ապրել է պապս և մյուսները, որոնք տեսել են Ցեղասպանությունը», – ասել է Մուրսուլյանը մրցանակը ստանալիս:
Տարեսկզբին լրագրողը ևս արժանացել էր լոսանջելեսյան մամուլի ակումբի մրցանակին «Լավագույն տեսագրություն» անվանակարգում: Նոր մրցանակը երրորդ Emmy-ն է նրա համար: Մինչ այս Los Angeles Area Emmy Awards հեղինակավոր մրցանակին լրագրողն արժանացել էր 2012 և 2016 թվականներին, ինչպես նաև տաս անգամ առաջադրվել է: