Բեյրութում պայթյունի հետեւանքով հայ է վիրավորվել

Բեյրութի կենտրոնում պայթյունի հետեւանքով մեկ հայ է վիրավորվել: Տուժածի անունը ճշտվում է: Այս մասին  NEWS.am-ին հայտնել է Լիբանանում հրատարակվող հայկական  «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյրութի կենտրոնում պայթյունի հետեւանքով տուժել է 70 մարդ:

Լիբանանի մայրաքաղաքում պայթյունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 09:00-ին, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի նստավայրի հարեւանությամբ:  Ըստ նախնական տեղեկության` պայթեցվել էր ականապատ մի մեքենա: Թիրախը Լիբանանի նախկին նախարարներից Մուհամեդ Շաթահն էր, որը զոհվել էր պայթյունի ժամանակ:  Ահաբեկչության զոհ էր դարձել հինգ մարդ:

Ըստ տեղի լրատվամիջոցների` պայթյունը լսվել է ամբողջ քաղաքում, եւ սեւ ծուխը տարածվել է կենտրոնում`« Phoenicia Hotel» հյուրանոցից քիչ հեռու:

 NEWS.am

Scroll Up