Հովհաննես Թումանյանի հեքիաթները թարգմանվել են հոլանդերեն

Ինչպես հայտնի է Ամենայն Հայոց բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի  150-ամյակները ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում: Նիդերլանդների հայկական համայնքներն  այս  կապակցությամբ  զգալի աշխատանքներ են կատարել` տարբեր քաղաքներում կազմակերպելով մեր մեծերին նվիրված տարբեր միջոցառումներ: Գլխավորն նախապայմանն,  այնուհանդերձ, նիդերլանդացի գրասեր հասարակությանը մեր մեծերին ներկայացնելն էր, որն էլ  պատվով նախաձեռնեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի  դեսպանությունը: Դեռ տարեսկզբին դեսպան Տիգրան Բալայանը` հայ համայնքի ներկայացուցիչների հետ  մշակութային և կրթական հարցերի քննարկման ժամանակ խոստացավ այս ուղղությամբ գործնական քայլեր անել:
«Նիդերլանդական օրագրի» տեղեկացմամբ,  Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության  նախագիծն իրականացման փուլում է։ Թարգմանությունն արդեն կատարել է նիդերլանդացի հայագետ Աննա Մարիա Մաթթաարը, գիրքը ներառված է «Rubinstein» հրատարակության աշնանային հրատարակությունների ցանկում։

Նախագծի իրականացմանն աջակցել է Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկը։ Թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության օժանդակությամբ։
Թումանյանի հեքիաթների հոլանդերեն տարբերակը հասանելի կլինի Նիդերլանդների գրախանութներում և գրադարաններում: Այսպիսով, Թումանյանի ստեղծագործություններն, ի թիվս այլ լեզուների, շուտով լույս կընծայվի նաև հոլանդերենով:

Scroll Up