Աշխարհահռչակ Նորա Արմանին կրկին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/07/1-2.jpg)
Թատրոնի և կինոյի հանրահայտ դերասանուհի, բեմադրիչ, գրող, պրոդյուսեր Նորա Արմանին (Էքսերջյան) ծնվել է Եգիպտոսում, հայ մտավորականի ընտանիքում: Ավարտել է Կահիրեի Ամերիկյան համալսարանը՝ ուսանելով սոցիոլոգիա և թատրոն։ Այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցում (London School of Economics)։ Թատերական կրթությունը ստացել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում��? (RADA), Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։ Հետևել է տարբեր թատերական ծրագրերի Փարիզում և Լոնդոնում, աշխատակցելով Իրինա Բրուքի և նրա հոր Փիթըր Բրուքի աշակերտ՝ Յոշի Օիդայի, Արիան Մնուշկինի (Theatre du Soleil) հետ։ Գլխավոր դերեր է ստանձնել անգլիական BBC, եգիպտական TV և ամերիկյան CWTV հեռուստաընկերությունների հեռուստասերիալներում և ֆիլմերում։
Հայաստանում Նորա Արմանիի վերջին ակնառու դերը Պատանի հանդիսատեսի Թատրոնում Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսում Զարուհու կերպարն է (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան):
Եվ ահա երկար դադարից հետո վերջապես «ՄԵՐՍԵԴԵՍԸ» կրկին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում է: Ովքեր դեռ չեն հասցրել, բացառիկ հնարավորություն ունեն դիտելու, այն էլ գլխավոր դերում՝ ամերիկահայ հանրահայտ դերասանուհի Նորա Արմանիի կատարմամբ, դերասանուհին մի քանի շաբաթով ժամանել է Հայաստան և իհարկե՝ կարոտած Զարուհու իր դերակատարումը: Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի տաղանդավորագույն երիտասարդ դերասանները: Պիեսի հեղինակ՝ Անուշ Ասլիբեկյան, Բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան, Երաժշտությունը՝ Վահան Արծրունի: Սցենոգրաֆիա՝ Անտոն Քեշիշյանի։ Պարերը՝ Գագիկ Կարապետյանի: Հուլիսի 12-ին, ժամը 19:00, Պատանի հանդիսատեսի թատրոնում:
Պիեսի հիմքում իրական դեպքեր ու հերոսներ են: «Մերսեդես» ներկայացումը Հայոց ցեղասպանությունից փրկված, այնուհետեւ, չնայած քրոջ՝ Մերսեդեսի հորդորներին, 1948 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքից Խորհրդային Հայաստան հայրենադարձված Զարուհու (Նորա Արմանի) մասին է: Նա Հայաստանում փորձում է նոր կյանք սկսել, սակայն նրա լավատեսությունն ու վճռականությունը շարունակ բախվում են փորձությունների: Հայրենադարձ կինը երբեք դժվարին օրերի վերաբերյալ քրոջը գրած նամակներում չի դժգոհում, իրականությունն էլ գեղեցիկ է ներկայացնում, ինչպես ժամանակին իրեն էին ներկայացրել, թե Հայաստանում հացն անվճար է, իսկ առուներում ջրի փոխարեն կաթ է հոսում: Զարուհին շատ է սիրում Հայաստանը, նույնիսկ հասցնում է տեղական պայմաններին համահունչ հնարամիտ դառնալ, ամուսնանում է, զավակներ ունենում, հիասթափություններ, սակայն չի լքում հայրենիքը։ Ներկայացումն այնպես է կառուցված, որ մի ամբողջ սերնդի կենսագրություն հանդիսատեսի աչքի առաջ է անցնում՝ խորհրդային ռեժիմի պատճառած, մեղմ ասած՝ անհարմարություններից մինչեւ Հայաստանի անկախացում : Շեշտադրված է հայ մարդու լավատեսությունն ու հայրենիքի հանդեպ անափ սերը:
Հուլիսի 12-ին, ժամը 19:00, Պատանի հանդիսատեսի թատրոնում: