Պելճիկահայ Տեմոկրատների Միությունում նշվել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակը

Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում է Հասմիկ Բաքմազյանը, Ոգևորության յուրատիպ մթնոլորտ է տիրել Պելճիկահայ Տեմոկրատների Միության Հովհաննես Թումանյանի անվան հայկական դպրոցում. նշվում էր մեծ լոռեցու 150-ամյակը:

Ցերեկույթը համեմված է եղել թումանյանական արվեստին բնորոշ իմաստուն ու խորախորհուրդ թևավոր խոսքերով։ Թումանյանի թողած լայնածավալ, բազմաշերտ ստեղծագործություններին դժվար է, թեկուզ մի քանի միջոցառումներով, ընդգրկուն գնահատական տալ։

Բայց ամենագլխավորը՝ բարության, խաղաղության և եղբայրության գաղափարի արծարծումը, որպես միջոցառման հիմնական առանցք, հուզել է բոլորին։ Դպրոցի ողջ աշխատակազմը առանձնահատուկ վերաբերմունքով ու ակնածանքով ներկայացրել է Հովհաննես Թումանյանի անցած ողջ ճանապարհը։

Scroll Up