Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում տեղի է ունեցել «Հայաստան» խորագիրը կրող համերգը

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօրը», հունիսի 1-ին Նյու Յորքի նշանավոր բեմերից մեկում` «Քարնեգի հոլ»-ում, տեղի ունեցավ «Հայաստան» խորագիրը կրող մեծ համերգ-միջոցառումը, որը կազմակերպվել էր Բրուքլին քաղաքի հայ համայնքի ղեկավարության կողմից:

Երեկոյի ընթացքում հնչել են ամերիկահայ հռչակավոր կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները` 14 ամյա տաղանդավոր հայ պատանի դաշնակահար Արամ Սահակյանի կողմից: Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև «Աստղիկներ» երգչախումբը` խմբավար Մարիա Սահակյանի ղեկավարությամբ, Հայաստանից ժամանած դաշնակահարուհի Քնարիկ Վարդանյանը: Համերգի գեղարվեստական ղեկավարը Գոշ Սարգսյանն էր:

Հիշեցնենք, որ համերգին իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀԲԸՄ-ը, Թեքեյան մշակութային միությունը, Վարդանանց ասպետները:

Scroll Up