Քեմբրիջի համալսարանի հրավերքով Անահիտ Պարզյանը կիբերանվտանգության ոլորտի վերաբերյալ սեփական հետազոտությունն է ներկայացրել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/06/APcambridge.jpg)
2019թ․ հունիսի 8-ից 11-ը Քեմբրիջի համալսարանում մեկնարկել է «Չինաստանի գլոբալ նշանակությունը արդի ժամանակաշրջանում» գիտաժողովը:
Քեմբրիջի համալսարանի կողմից ընտրված միջազգայնագետներ, դիվանագետներ, չինագետներ, թվային ֆինանսիստներ՝ աշխարհի լավագույնհամալսարաններից ժամանել էին ներկայացնելու իրենց գիտական ուսումնասիրությունները:
Այս բարձր մակարդակի գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր նաև Հայաստանի «Չինաստան-Եվրասիա քաղաքական ռազմավարությունների խորհուրդ» հիմնադրամի կիբեռանվտանգության ռազմավարությունների փորձագետ, ք․գ․թ․ Անահիտ Պարզյանը:
Անահիտ Պարզյանն իր գիտական թեզը պաշտպանել է Չինաստանի հեղինակավոր Նանծինի համալսարանում` ստանալով Միջազգային հարաբերությունների գիտությունների թեկնածուի աստիճան։ Նմանատիպ հեղինակավոր գիտաժաողովին մասնակցությունը հայ միջազգայնագիտական մտքին մեծ ճանաչում է բերում։
«Տեխնոլոգիաներ և իշխանություն» պանելի շրջանակներում Անահիտը ներկայացրել է իր հետազոտությունը՝ «Չինաստանի կիբեռանվտագության ռազմավարության առանձնահատկությունները Սի Ծինփինի ղեկավարության ժամանակահատվածում» թեմայով։ Ելույթին հաջորդել է լուրջ քննարկում, քանի որ ք.գ.թ. Անահիտ Պարզյանը գիտական այս շրջանակում քննարկման է հանել նոր ուժի տեսակի ստեղծման թեզը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Անահիտ Պարզյանը 2017թ Չինաստանից վերադարձել է հայրենիք եւ նույն թվականի դեկտեմբերից հաղթելով ԵՄ ֆինանսավորվող YES Armenia ծրագրի համար հայտարարված մրցույթում ընտրվել է որպես կիբեռանվատգթության եւ թվային ռազմավարության իրականացման փորձագետ։
2017թ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգեւատրվել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով։