Կատալոնաբնակ երգիչ Հայկ Արսենյանը մասնակցել է «Աշխարհի համերը» փառատոնին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/06/IMG-20190609-WA0004-1.jpg)
Կատալոնիայի բնակչությունը բազմազգ է, մի փաստ, որ վկայում է ազգի մարդասիրական էության մասին։ Նրա հյուրնկալ հողում ծվարել են աշխարհի շատ ազգեր, որոնց թվում են նաև հայերը։ Դրա լավագույն օրինակն է Սանտա Կոլոմա Դե Գրամանե քաղաքը, որը տարածել է իր թևերը Բարսելոնայի հարևանությամբ։ Այս փոքրիկ քաղաքում ապրում է ավել քան 120 հազար բնակչություն, որոնք խոսում են ավելի քան 100 լեզուներով ու ապրում կողք կողքի՝ չզգալով իրեց՝ օտարության մեջ լինելը։ Այսինքն կատալոնացին իր մարդամեծար հոգեբանությամբ չի զիջում շատ ու շատ հյուրնկալ ազգերի․․․
Քաղաքում հայ բնակչությունը կազմում է բնակչության 14 տոկոսը։ Քաղաքը ապրում է աշխույժ ու կենսունակ կյանքով, այստեղ շարունակական են տոներն ու մրցույթները, միջոցառումներն ու համերգները։ Հատկանշական է տեղի քաղաքապետարանի կազմակերպած վերջին՝ «Էլզ Սաբոռզ Դել Մոն» («Աշխարհի համերը») փառատոնը, որը տեղի ունեցավ հունիսի 9-ին՝ համախմբելով բազմազգ Սանտա Կոլոման։
Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում է Ժաննա Դավթենցը, փառատոնին հրավիրված էր հայ 14-ամյա երգիչ Հայկ Արսենյանը, որի ելույթը մասնակիցները ողջունեցին բուռն ծափահարություններով։ Հայկական երաժշտությունն այնպես աշխուժացրեց մասնակիցներին, որ հայկական երգի ելևէջների տակ սկսեցին պարել փառատոնի հյուրերն ու մասնակիցները։ Հայկ Արսենյանը կատարեց ևս մի քանի երգ իսպաներեն և անգլերեն լեզուներով, որից է՛լ ավելի հոգեհարազատ դարձան ու ջերմացան մարդկանց հոգիները․․․