Գրական հանդիպում՝ Ռոդլոլֆո Դել Օյոնի հետ

Սանտա Կոլոմա Դե Գրամենթում Բարսելոնայի «ԱՅԲ» հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն ու ուսուցիչները հունիսի 9-ին հանդիպել են ժամանակակից իսպանական ու կատալոնական գրող  Ռոդլոլֆո Դել Օյոնի հետ։

Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում է Ժաննա Դավենցը, առիթը նրա հայերեն նոր լույս տեսած «Պոեմներ » գիրքն էր, որը միջոցառման ընթացքում հայ ընթերցողին ներկայացրել և հայ-կատալոնական բարեկամության մասին է պատմել Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյանը։ Այնուհետև դպրոցի սաները տարբեր լեզուներով արտասանել են հեղինակի ստեղծագործությունները։
Ցերեկույթի ավարտին ելույթ է ունեցել Ռոդոլֆո Դել Օյոն՝ ընդգծելով, որ անմոռանալի տպավորություններ է ստացել հանդիպումից, քանի որ հուզմունքով է ունկնդրել ինչպես են հայ երեխաները կարդում իր բանաստեղծությունները՝ թե՛ հայերեն, թե՛  իսպաներեն, թե՛ կատալոներեն լեզուներով։ Իր խոսքում Ռոդոլֆո դել Օյոն խորին երախտագիտություն է հայտնել նաև գրական ցերեկույթի կազմակերպիչներին:

Scroll Up