Հայկական ավիաշուկա է մտնում նոր ավիաընկերություն

Հայկական ավիաշուկա է մտնել նոր՝ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը, որն առաջին անգամ հունիսի 15-ից սկսելու է կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Արմենիա էյրվեյզ» ավիաընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը:
«Մեր ընկերությունն առաջին անգամ է թռիչք իրականացնելու: Այժմ ունենք 2 ինքնաթիռ, սակայն դեռևս մեկն է շահագործվելու: Ինքնաթիռը 112 տեղանոց է»,- նշեց Դավուդյանը:
Թռիչքները կայանալու են «BAe 146-300» մոդելի ինքնաթիռով՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր: