Կիև քաղաքի տոնին մասնակցել են նաև հայ փոքրիկները

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ծննդյան տոնի առթիվ քաղաքի մի շարք բեմահարթակներում տեղի ունեցան հանդիսություններ և համերգներ։ Կիևի «Զանգակներ» հայկական համույթը նույնպես հրավիրված էր մասնակցելու Էթնոփառատոնին:

Խումբը փայլուն ելույթ է ունեցել, չնայած այն բանի, որ տեխնիկականն պատճառներով երաժշտական նվագակցությունը հնարավոր չէր իրականացնել: Խմբի անդամները մի վայրկյան անգամ չեն վարանել և երգել եմ առանց նվագակցության՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին։

Փոքրիկները ստացել են գովասանագրեր՝ լավ առաջադիմության համար և երաժշտական փառատոնի մեդալներ։

Ռուզաննա Մարտիրոսյան
ք. Կիև
http://kievao.com.ua

Scroll Up