Ազգային տարազի օրն Ախալքալաքում

Մայիսի 18-ին ազգային տարազի Համաշխարհային օրվա կապակցությամբ «Ջավախք» և «Մուրջի» պարային համույթների ղեկավարությամբ Ախալքալաքում անցկացվեց վրացական ու հայկական տարազների հրավառություն:

Jnews.ge-ի փոխանցմամբ, վաղ առավոտից Ախալքալաքի փողոցներն անսովոր մարդաշատ էր ու գունեղ: Ազգային տարազներով շրջող պատանիներն ու երիտասարդները յուրօրինակ հագուստներով իրենց ազգային տարազներն էին ցուցադրում:
 Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն, «Ջավախք» ազգագրական համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանի և «Մուրջի» համույթի պարուսույց Գիորգի Մետրեվելիի նախաձեռնությամբ Ախալքալաքում տեղի ունեցավ հայկական ու վրացական տարազների շքերթ, ինչպես նաև համերգ:
 Մշակույթի տան դիմաց էին հավաքվել քաղաքի ու շրջանի գյուղերի գրեթե բոլոր պարային համույթներն ու խմբերը: Յուրաքանչյուր համույթ վանկարկում էր իր գյուղի ու համույթի անունն՝ այդպիսով փորձելով հանդիսատեսի ուշադրությունն իր վրա սևեռել:
 Այնուհետև, Ախալքալաքի տեղական իշխանությունների առաջնորդությամբ մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Խաս Բախչա այգի, որտեղ և համույթները հանդես եկան ամենատարբեր պարային համարներով՝ միաժամանակ ցուցադրելով իրենց ազգային տարազը:
 Արդեն երրորդ տարին է, ինչ Ախալքալաքում ազգային տարազի օրն առանձնակի շուքով են նշում:
Scroll Up