Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյյսբուքյան իր էջում:

«Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք օգնեցին ինձ արժանանալու այս պատվին»,- «Հայերն այսօրի» փոխանցմամբ, նշել է Նիշանյանը:

Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել էր 2014 թվականին: 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվելով բանտից դուրս գալու թույլտվությունից՝ այդպես էլ հետ չէր վերադարձել Թուրքիայի Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Պալսահայ մտավորականը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

Փախուստից հետո Նիշանյանը կարողացել էր մեկնել Հունաստան և կարճ ժամանակ անց տեղի իշխանություններից ստացել էր ժամանակավոր կեցության իրավունք:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

Scroll Up