Թումոյի տնօրենն արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր մրցանակի ու ասպետի կոչման
Մայիսի 15-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանին է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր «Palmes Académiques» մրցանակն ու ասպետի կոչումը:
Այս մասին տեղեկանում ենք TUMO Paris-ի ֆեյսբուքյան էջից։
«Առանց քեզ, Մարի Լու, Թումոն գոյություն չէր ունենա ոչ Հայաստանում, որ Փարիզում։ Եթե այս մեդալը պետք է ստեղծվեր, այն պետք է լիներ քեզ համար։ Դու աշխարհի քաղաքացի ես։ Թումո, նշանակում է՝ ազատություն։ Այն աշխարհի լավագույն դպրոցն է։ Թումոյի թիմը շատ հպարտ է»,-ասել է Անն Իդալգոն ու հանձնել շքանշանը Մարի Լու Փափազյանին։