Կարո Փայլանը բողոք կներկայացնի դատախազություն հայ տղայի կրոնափոխության հարցով

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է օրերս Թուրքիայում և Հայաստանում մեծ աղմուկ հանած 13-ամյա Արթուր անունով հայ տղայի կրոնափոխության հարցին։

Twitter միկրոբլոգում հայ պատգամավորը մասնավորապես գրել է. «Խոսեցի Հաթիփօղլուի կողմից շահագործված երեխայի մոր հետ։ Մայրն ասաց, որ իր որդու ներկայությունը հարղորդմանը տեղի է ունեցել առանց իր համաձայնության։ Պաշտոնական բողոք եմ հղելու Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրուրդ (RTÜK) և դատախազություն՝ ընդդեմ անչափահասներին շահագործող այս հարղորդման»։

Ինչպես հայտնի է, Արթուրը մասնակցել էր թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարեր պարուկանող հաղորդմանը, որի ընթացքում ուղիղ եթերում ընդունել էր իսլամ: Նա հրաժարվել էր ոչ միայն քրիստոնեական հավատքից, այլ նաև «Արթուր» անունից՝ ընդունելով թուրքական «Նիհաթ» անունը։

Հաղորդավարը հայտարարել էր, թե իրենք նախապես ստացել են Արթուրի մոր և խորթ հոր համաձայնությունը, սակայն Արթուրի մայրը հայկական լրատվականներից մեկի հետ զրույցում ասել է, որ իր զավակը չի ընդունել իսլամ, պարզապես իրենց մոլորեցրել են։

Աղբյուր`    Ermeni haber
Scroll Up