ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայոց լեզվի արագացված դասընթացներ» բարեգործական ընկերության համակարգող Հասմիկ Հարությունյանին

Դեկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայոց լեզվի արագացված դասընթացներ» բարեգործական ընկերության համակարգող Հասմիկ Հարությունյանին և թարգմանիչ Արմինե Ղալաչյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայերենին չտիրապետող սփյուռքահայերին և տիրապետել ցանկացող այլազգիներին Հայոց լեզվի արագացված դասընթացներին ներգրավելուն և լեզվի ամրապնդմանն առնչվող հարցեր: Հյուրերի խոսքով դասընթացների մասնակիցները ճանաչողական այցով կժամանեն Հայաստան, մոտիկից կծանոթանան Հայոց պատմությանն ու մշակույթին:
Հասմիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության հետ և ավելի ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումներին և ծրագրերին: