Իսպանիայի Սորիա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սորիա քաղաքի քաղաքապետարանը մայիսի 9- նիստի ընթացքում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,-գրված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: