Հնդկաստանի Լանսերս միջազգային դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված միջոցառում

Հնդկաստանի Գուրուգրամ քաղաքի Լանսերս միջազգային դպրոցը և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն ապրիլի 26-ին համատեղ կազմակերպել են Հայաստանին նվիրված միջոցառում:

Միջոցառման ընթացքում Լանսերս միջազգային դպրոցի աշակերտները ներկայացրել են Հայաստանի յուրաքանչյուր ոլորտ՝ սկսած հայոց պատմությունից  մինչև հայ գրականություն,  երաժշտություն, պար, կրոն, սպորտ և մշակութային ու ազգային խորհրդանիշեր: Բեմը զարդարված է եղել հայտնի հայորդիների լուսանկարներով:
Աշակերտներից մեկը հայերենով արտասանել է հայ մեծանուն բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի հայտնի ստեղծագործություններըինչպես նաև նրա  կյանքից կենսագրական մանրամասներ հաղորդել:
Ներկայացվել են նաև դրվագներ Կոմիտասի և Արամ Խաչատրյանի կյանքից:
Աշակերտների մյուս մասն էլ ներկայացրել է Հնդկաստանում հայկական համայքնի պատմական ներկայությունը փաստող մանրամասներԾրագիրը զարդարել է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի անդամ՝ Մելինե Մելիքյանի «Ուզունդարա» հայկական  ավանդական պարը, ինչի շնորհիվ հյուրերը հնարավորություն են ունեցել վայելել ավանդական պարի գեղեցկությունը:
 Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի նախկին դեսպան  Աչալ Մալհոթրան:
 Որպես համագործակցության երաշխիք՝ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն դպրոցին է նվիրել հայկական Եռագույնը՝ հուսալով, որ այն իր ուրույն տեղը կգտնի դպրոցում ծածանվող այլ պետությունների դրոշների շարքում: 

Scroll Up