Ֆրանսահայ բարեգործ Ջանիկ Մանիսյանը պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն» բարեգործական կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ջանիկ Մանիսյանին Արցախում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար՝ բարձր գնահատելով նրա մարդասիրական առաքելությունը:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: