Ալմելոյի քաղաքապետը ներկա է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

Նիդերլանդների հայաշատ ամենամեծ քաղաքում՝ Ալմելոյում, ապրիլի 24-ին մեծ թվով մարդիկ էին այցելել Հայոց ցեղասպանությանը նվիրված Եվրոպայում ամենամեծ հուշհամալիր՝ իրենց խոնարհումի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Նիդերլանդական օրագրից», ներկաների թվում էին Ալմելոյի քաղաքապետ Էուժեն Վան Միերլոն (Eugène Van Mierlo), Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, քույր եկեղեցիների առաջնորդներ, նահանգային ու տեղական խորհրդի պատգամավորներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ և այլք:
Նախօրեին Ալմելոյի փողոցներով հայ երիտասարդները ջահերով երթ էին կազմակերպել: