Լույս է տեսել «Ազդակ»-ի Ապրիլի 24-ի բացառիկ համարը

Շարունակելով ավանդույթը՝ Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հրատարակել է Ապրիլի 24-ի բացառիկ համարը՝ հատորի տեսքով։

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և սփյուռքյան տարբեր համայնքներից լիբանանահայ օրաթերթի 25 աշխատակիցներ՝ աշխատասիրություններով, հարցազրույցներով, մշակութային և հրապարակախոսական հոդվածներով համալրել են 142 էջանոց «Ազդակ»-ի հատորը։

Բացառիկ համարը լույս է տեսել Տեր և տիկին Ալլեքո և Անի Պեզիքյանների հովանավորությամբ։ Այն խմբագրել է «Ազդակ»-ի խմբագրակազմի անդամ Արշո Բալյանը։

Scroll Up