Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից: