Սիդնեյում Գլեդիս Բերեջիկլյանը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի՝ վերջերս վերընտրված նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:

Բերեջիկլյանը, որը Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների թոռնուհի է, ղեկավարում է Ավստրալիայի խորոշագույն նահանգը:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ սպասվելիք միջոցառման շրջանակում տիկին Բերեջիկլյանի նախատեսված ելույթն իրենց համար մեծ պատիվ է:
«Մեզ համար զարմանալի չէ, որ անցած ամիս կայացած ընտրություններում տարած պատմական հաղթանկից հետո, նահանգապետի՝ «Հայկական հարց»-ը պատվելու և դրանով զբաղվելու հանձնառությունը շարունակում է առավել քան երբևէ հաստատուն մնալ»,-tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Կայսերյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային երեկոն ամենամյա միջոցառում է, որի կազմակերպիչն Ավստրալիայի հիշատակի կոմիտեն է: Ամեն տարի միջոցառմանը մասնակցում է մոտ հազար մարդ՝ հիմնականում Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև կրոնական, քաղաքական, դիվանագիտական և ակադեմիական առաջնորդներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Այս տարի միջոցառման շրջանակում ելույթ կունենան հեղինակավոր գիտական հաստատություններ ներկայացնող մասնագետներ, ցեղասպանագետներ:

Scroll Up