Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Ծաղկազարդը

Այս տարի ապրիլի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը: Ծաղկազարդը Մեծ պահքի վերջին կիրակին է, այն հիշատակություն է Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի:

Այս տոնը մեծ շուքով նշվեց նաև Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագիչ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Հոգշ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս տոնը հայտարարվել է երեխաների օրհնության օր։ Հոգեշնորհ Տեր Հայրը պատարագի ավարտին կատարեց երեխաների օրհնության կարգ և հավատացյալ ժողովրդին շնորհավորեց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ,- գրում է Akhaltskha.net-ը:

Scroll Up