«Պարոն Թրամփ, ճանաչի′ր Ցեղասպանությունը»․ հայ համայնքը մոմավառություն է արել Սպիտակ տան դիմաց
«Պարոն Թրամփ, ճանաչի′ր Ցեղասպանությունը»: Հայ երիտասրադներն այս կոչն են ուղղել ԱՄՆ նախագահին ու մոմավառություն անցկացրել Սպիտակ տան դիմաց: Ակցիայի մասնակիցների մեջ եղել են նաեւ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի անդամներ, սկաուտներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Երկիր մեդիան»:
Բացի Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող ու ԱՄՆ-ից ճանաչում պանաջող ելույթներից, ակցիայի մասնակիցները նաեւ շնորհակալություն են հայտնել ամերիկյան այն նահանգներին, որոնք ներդրում են ունեցել Ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու հարցում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահն ապրիլի 24-ին ավանդաբար հատուկ հայտարարություն է անում, որը նվիրված է մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածին: Նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներից ի վեր՝ այդ հայտարարություններում կիրառվում է Մեծ Եղեռն արտահայտությունը, բայց ոչ «ցեղասպանություն» եզրույթը: Ի դեպ, Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի իր հայտարարության մեջ օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը: