Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 14-ին այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցի: Այցը նախապես ծրագրված չի եղել. նախագահը որոշել է մտնել եկեղեցի՝ իմանալով, որ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը:
Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանն իր խոսքում բարձր է գնահատել նախագահի չնախատեսված այցը՝ շեշտելով, որ այն մեծ նշանակություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում:
Այնուհետև Սալոմե Զուրաբիշվիլին ուղևորվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղ:
Լուսանկարները՝ jnews.am կայքի