Ֆրանսիայի նախագահը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագիրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը՝ տեղադրելով Ֆրանսիայի նախագահի հրամանագիրը: