Հայ շախմատիստը, հաղթելով ադրբեջանցի մրցակիցն, դարձել է ԱՄՆ չեմպիոն

Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն անվճար հիմունքներով և ամբողջական կրթաթոշակով սովորում է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարան: Մեր գրոսմայստերը ընդգրկվել է նաև համալսարանի շախմատի թիմի կազմի մեջ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, ապրիլի 7-ին Գրանդ Վելլիի թիմը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ ԱՄՆ ուսանողական թիմային առաջնության չեմպիոն:  Երեկ կայացած եզրափակչում Գաբուզյանի թիմը 2.5- 1.5 հաշվով հաղթանակ տոնեց ուսանողական առաջնության 6-ակի չեմպիոն Վեբստերի համալսարանի նկատմամբ: Թիմի համար հաղթական միավորը վաստակեց Հովհաննես Գաբուզյանը, ով առավելության հասավ Վեբսթերի համալսարանի ուսանող, Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Վասիֆ Դուրաբեյլիի նկատմամբ: Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:

Բացի Գաբուզյանից թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը և Կամիլ Դրագունը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Գաբուզյանի թիմը ևս նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:

Scroll Up