«Տարոմ» ավիաընկերությունը Բուխարեստ-Երևան կանոնավոր չվերթներ կիրականացնի

Ռումինական «Տարոմ» ավիաընկերությունը շաբաթական երկու, հետագայում արդեն` երեք, կանոնավոր չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից, ամիսներ առաջ «Զվարթնոցի» և ավիաընկերության միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բուխարեստ-Երևան կանոնավոր չվերթների իրականացման վերաբերյալ:

«Տարոմ»-ը Ռումինիայի ազգային փոխադրողն է, այն երկարամյա փորձ ունեցող խոշոր ընկերություն է: Ռումինիայի կառավարությունը ընկերությունում ունի 95 տոկոս բաժնեմաս:

Scroll Up