Քո յուրաքանչյուր հաղթանակը հպարտություն է մեզ համար. ՀՀ նախագահը՝ Լևոն Արոնյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/03/1-32.jpg)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում:
Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»:
Նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք: