ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հոլիվուդում կմասնակցի հայ-ամերիկյան բժշկական միության միջոցառմանը

Ապրիլի 6-ին Հոլիվուդում կայանալու է Հայ-ամերիկյան բժշկական միության գործունեության 34-րդ ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են միությունից, միջոցառման ընթացքում ելույթ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, պատվավոր հյուրերի թվում է ամերիկահայ երգիչ-երգահան Սերժ Թանկյանը:
Երեկոյի հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի մանկական օնկոլոգիական ծառայությունները հովանավորելու ձեռնարկին:
Հավելենք, որ «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի օգնի քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող մարդկանց։ Հիմնադրամի առաքելությունն է լինել նրանց կողքին և օգնել նրանց և նրանց ընտանիքներին արժանապատվորեն անցնել քաղցկեղը հաղթահարելու դժվարին ճանապարհը։
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է: